• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյեսը «Մանչեսթեր Յունայթեդ» է հրավիրել մարզիչներ «Էվերթոնից»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր մարզիչների նշանակումների մասին, ովքեր կաշխատեն ակումբի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Կարմիր սատանաների» մարզչական շտաբը համալրել են «Էվերթոնից» ժամանած 3 մասնագետներ՝ 42-ամյա Սթիվ Ռաունդը, 53-ամյա Քրիս Բուդսը և 65-ամյա Ջիմի Լամսդենը:

Ռաունդը, ով աշխատել է «Էվերթոնում» 2008 թվականից սկսած, դարձել է գլխավոր մարզչի օգնական: Բուդը կաշխատի դարպասապահների հետ, իսկ Լամսդենը նշանակվել է մարզիչ:

-Ես մի քանի տարի աշխատել եմ Սթիվի, Քրիսի և Ջիմիի հետ և շատ ուրախ եմ, որ նրանք որոշել են այս հզոր ակումբում ինձ միանալ: Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում մեծ գիտելիքների է տիրապետում, և ես զգում եմ, որ նրանք, ինչպես և ես, հիացած են նոր մարտահրավերով,- ասել է Մոյեսը:

Հետաքրքիր փաստեր