«Վեստ Հեմը» պատրաստվում է վերջ դնել Դևիդ Մոյեսի ապագայի շուրջ առաջած քննարկումներին՝ նոր երկուսուկես տարվա պայմանագիր կնքելով գլխավոր մարզչի հետ:
Ուրբաթ օրը Մոյեսը նշում է իր երկրորդ նշանակման չորրորդ տարին «Վեստ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Էմիրեյթսում կայացած հանդիպումից հետո Մոյեսը վստահություն է հայտնել «Վեստ Հեմի» հետ նոր պայմանագրի հարցում, սակայն նշել է, որ ինքը և ակումբը չեն շտապում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, այս անորոշությունը շուտով կվերանա, և Մոյեսը, ում գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջում, իր ապագան կկապի «մրճահարների» հետ մինչև 2026 թվականի ամառը:
«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մոյեսի սաները բարձրացան Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնական։ Ինչպես նաև, «Վեստ Հեմը» արդեն հասել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ, ուստի ակումբի ղեկավարները բոլոր հիմքերն ունեն գոհ լինելու շոտլանդացի մասնագետի հետ համագործակցությունից։