• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյեսն անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների Լիգայում «Յունայթեդի» մեկնարկին

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության հետ կապված տպավորություններով:

-Մենք պետք է գոհ լինենք արդյունքից: Հնարավոր էր, որ ավելի բարդ խմբում հայտնվեինք: Կարծում եմ, որ խմբում մեր գլխավոր մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» է:

Ես անհամբերությամբ սպասում եմ այս մրցաշարի մեկնարկին: Մեզ բարդ ուղևորություն է սպասվում դեպի Դոնեցկ, բայց ես չեմ կարծում, որ «Էնֆիլդ» մեկնելն ավելի հեշտ էր: Հենց նման հանդիպումներում փորձը մեզ կօգնի Չեմպիոնների Լիգայում:

Որոշ մարդիկ հաճախ նշում են այն փաստը, որ ես Չեմպիոնների Լիգայում հանդես գալու փորձ չունեմ: Ես փորձ ունեմ, սակայն մենք այն ժամանակ չկարողացանք հաղթահարել խմբային փուլի արգելքը: Դա ևս մեկ պատճառ է, որի համար ես անհամբերությամբ սպասում եմ մրցաշարին: Ես ցանկանում եմ ուղղել այդ փաստը:

Ես ինձնից կախված ամեն բան անում եմ, որպեսզի իմ թիմն ամբողջովին մարտական մոտենա մրցաշարի առաջին խաղերին,- ասել է Մոյեսը:

Հետաքրքիր փաստեր