• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյես. «Ուելբեքն ընդունակ է մեկ մրցաշրջանում 20 գոլ խփել»

Ուելբեք և Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ Դենիել Ուելբեքը ընդունակ է դառնալ այնպիսի հարձակվող, ով կարող է մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփել:

Անցած մրցաշրջանում` բոլոր մրցաշարերը ներառյալ, Ուելբեքին հաջողվել է ընդամենը երկու գոլ խփել, սակայն նոր մրցաշրջանը  Դենիելը սկսել է «Սուոնսիի» դարպասին դուբլ ձևակերպելով:

 
Մոյեսը հույս ունի, որ այժմ 22-ամյա անգլիացին ավելի հաճախ գոլեր կհեղինակի: Մարզիչը պատրաստվում է համոզել Ուելբեքին, որ նա ընդունակ է նման բան իրականացնել:

 
-Ամառային նախապատրաստական շրջագայության ընթացքում ես շատ եմ խոսել նրա հետ` կոչ անելով, որ նա ավելի շատ դուրս գա հարվածային դիրք:

 
Սակայն երբ անցած շաբաթ նա իր երկրորդ գոլը խփեց «Սուոնսիի» դարպասին` գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկելով, ես նրան ասացի, որ նման գոլեր խփում են այնպիսի հարձակվողներ, ովքեր կարող են Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում 20 և ավելի գոլեր խփել:

 
Արդյո՞ք նա կարող է հարձակվող դառնալ, ով յուրաքանչյուր մրցաշրջանում 20 գոլ է խփում: Մենք կփորձենք նրան ոգեշնչել, որպեսզի նա հենց այդպիսին դառնա, և ամեն ինչ կանենք, ինչը մեր ուժերում է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը: