Ֆրանսիական «Մոնպելյեն» պաշտոնապես հաստատել է Մապու Յանգա-Մբիվայի տեղափոխությունը «Նյուքասլ Յունայթեդ»:
Այսօր 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրելու համար մեկնել է Անգլիա: Այս մասին հաղորդում է «Մոնպելյեի» պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել:
Ավելացնենք, որ «Նյուքասլը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերեց նաև «Լիլի» պաշտպան Մաթյու Դեբյուշին:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Մոնպելյեում» է 2007թ-ից, մասնակցել է 184 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: