«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին վստահ է, որ 777 Partners ներդրումային հիմնադրամը կդառնա մերսիսայդյան ակումբի արժանի սեփականատերը։
Մեկ ամիս առաջ «Էվերթոնը» հայտարարեց, որ Մոշիրին համաձայնության է եկել ակումբը 777 Partners-ին վաճառելու վերաբերյալ։ Գործարքը դեռևս սպասում է Պրեմիեր լիգայի հաստատմանը:
Չնայած «Էվերթոնի» երկրպագուների որոշ թերահավատությանը և «Հերտայի» և «Ստանդարտի» երկրպագուների քննադատությանը, որոնք արդեն պատկանում են 777 Partners-ին, Մոշիրին վստահ է, որ դա ճիշտ քայլ կլինի «իրիսների» համար:
«Որքան շատ ժամանակ եմ անցկացնում 777 Partners-ի հետ, այնքան ավելի համոզվում եմ, որ մենք գտել ենք ճիշտ մարդկանց՝ ակումբն առաջ տանելու համար»:
«Նրանք բարձր մակարդակի մասնագետներ են, և երբ ինչ-որ բան խոստանում են, դա անպայման կատարում են: Ես ակնկալում եմ, որ նրանք կավարտեն բոլոր հաստատումները և ընթացակարգերը՝ համաձայն մեր սահմանած ժամկետների»,- ասել է Մոշիրին Sky Sports-ին: