«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իր ակումբը չի պատրաստվում այս ամառ վաճառել Ֆերնանդո Տորրեսին:
Լուրեր են պտտվում, որ իսպանացի հարձակվողը կարող է այս ամառ լքել «Սթեմֆորդ Բրիջը»: Հաղորդվում է, որ Ֆերնանդոյի ծառայություններով հետաքրքրված է նրա նախկին ակումբ «Ատլետիկոն»:
Եվ չնայած, որ Պրեմիեր Լիգայի կանոնակարգը պահելու համար «կապույտները» պետք է արտասահմանցի մեկ ֆուտբոլիստից ազատվեն, լոնդոնյան ակումբը չի պատրաստվում դրա համար զոհաբերել Տորրեսին:
-Ո՛չ, ոչ (Տորրեսը չի հեռանա): Թիմի հիմքը երեք հարձակվողներն են: Մենք ունենք երեք հարձակվող, և Տորրեսը նրանց թվում է: Մենք լավ թիմ ունենք, սակայն ոչ թե 18 ֆուտբոլիստներով, այլ 17: Ես պետք է ընտրեմ մեկին, ով չի լինի հայտացուցակում:
Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմում շատ լինեն անգլիացի ֆուտբոլիստները, սակայն այժմ մենք այդ ճանապարհի մեջտեղում ենք,- ասել է Մոուրինյոն: Sky Sports