«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ շուտով իր ակումբը պայմանագիր կկնքի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օյի հետ:
Մի քանի օր առաջ 32-ամյա կամերունցին հայտնել էր, որ ցանկանում է կրկին աշխատել Մոուրինյոյի հետ, ում գլխավորությամբ նա հանդես է եկել «Ինտերում»: Եվ Ժոզեն, ամենայն հավանականությամբ, ևս դեմ չէ նորից աշխատել Սամուելի հետ:
-Ես միշտ ուրախ եմ, երբ որևէ մեկն, ով ինձ հետ նախկինում աշխատել է, ասում է, որ ցանկանում է կրկին աշխատել ինձ հետ: Սամուելի խոսքերն ինձ մոտ միայն լավ զգացողություններ առաջացրեցին:
Մեզ համար հրաշալի կլինի, սակայն պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա հետագայում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: