«Չելսիի» հարձակվող Քևին Դե Բրյույնեի գործակալը հայտնել է, որ«կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է իր հաճախորդին հաջորդ մրցաշրջանի իր պլաններում:
Հայտնի է, որ 21-ամյա բելգիացին, ով անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վերդերում», հետաքրքրում է Դորտմունդի «Բորուսիային»: Սակայն Մոուրինյոն հույս է դնում Դե Բրյույնեի վրա:
-Քևինը հեռախոսային զրույց է ունեցել Ժոզե Մոուրինյոյի հետ և ասել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր դերն ունենալ «Չելսիում»: Մոուրինյոն պատասխանել է, որ ցանկանում է Դե Բրյույնեին ավելի լավ խաղացող դարձնել և դա, անկասկած, լավ նորություն է:
Քևինի ցանկությունը կայանում է նրանում, որ ուղղակի ֆուտբոլ խաղա, իսկ հիմա նա գիտի, որ Մոուրինյոն կտա իրեն դեր` «Չելսիում» խաղալու համար և նա ուրախ կլինի մնալ:
Այս հանգստյան օրերին Քևինը վերադարձել է արձակուրդից, և նրան արդեն ասել են, որպեսզի ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»` մասնակցելու միջմրցաշրջանային նախապատրաստությանը,- գործակալ Պատրիկ Դե Կոստերի խոսքերն է մեջբերում Goal-ը: