«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում Ջոն Թերրից նման կայուն խաղ չէր սպասում:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ այսօրվա խաղից առաջ Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել իր ֆուտբոլիստների հասցեին: Սկզբում պորտուգալացի մարզիչը հայտնեց, որ Էշլի Քոուլին համարում է Անգլիայի լավագույն ձախ պաշտպանն, իսկ հիմա հերթը հասավ Թերրիին:
-Ես չէի սպասում, որ նախորդ մրցաշրջանից հետո նա կմնա իր լավագույն մարզավիճակում: Իմ կարծիքով, նա Անգլիայի լավագույն կենտրոնական պաշտպանն է: Ես վստահում եմ Ջոնին, իսկ նա՝ ինձ,- Express պարբերականին հայտնել է Մոուրինյոն: