«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինյոն կրկին անգամ ցանկություն է հայտնել երկար մնալ լոնդոնյան ակումբում:
Պորտուգալացի մարզիչն այս խոստովանությունն արել է «Չելսիի» նախկին ֆուտոբլիստ Միխայել Բալակի հրաժեշտի խաղից հետո:
-Ես այնքան ուրախ եմ, որ վերադարձա: Ես այնտեղ եմ, որտեղ ուզում էի լինել և այնտեղ, որտեղ մարդիկ էին ուզում, որ ես լինեմ: Ես մեծ էմոցիոնալ կապ ունեմ ակումբի հետ: Իմ ձեռքերում շատ երիտասարդ թիմ է՝ տաղանդավոր ֆուտբոլիստներով:
Ֆուտբոլիստներին պետք է կայութնություն և ես «Չելսիում» եմ, որպեսզի դա տամ նրանց: Ես պատրաստվում եմ այստեղ երկար մնալ,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն: