«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում իրական ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»:
Պորտուգալացու կարծիքով, իր թիմը և «Արսենալը», որն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, պայքարում են լավագույն քառյակում տեղ գտնելու համար:
Boxing Day-ի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո «Լիվերպուլն» այժմ պատրաստվում է «Չելսիի» դեմ խաղին: Մոուրինյոն բարձր է գնահատում իր վաղվա մրցակիցների կարողությունները:
-Այս պահին բոլորը հավասար են: «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Սիթին» տեղ են զբաղեցնում ուժեղագույն քառյակում: Այս մրցաշրջանում մեծ պայքար է գնում ոչ միայն չեմպիոնության, այլ նաև քառյակում տեղ զբաղեցնելու համար:
Մենք կփորձենք տեղ ունենալ այդ քառյակում: Մեզ հետ նաև «Արսենալը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: