• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոտ օրերս «Արսենալն» առաջարկություն կանի Իգուայինին գնելու համար

Գոնսալո ԻգուայինԱյս շաբաթ «Արսենալը» 22 մլն ֆունտի առաջարկություն կանի «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուայինին գնելու համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կասկածում, որ իրենց կհաջողվի ձեռք բերել 25-ամյա արգենտինացուն այն բանից հետո, երբ «Յուվենտուսը» դադարեց պայքարել Գոնսալոյի համար, քանի որ «Ռեալը» մերժել էր թուրինցիների 18 մլն ֆունտի առաջարկը:

Եվ չնայած, որ վերջերս «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ չի պատրաստվում լսել 25.5 մլն ֆունտից ցածր առաջարկներ, Վենգերը հույս ունի, որ իսպանական ակումբը զիջումների կգնա, քանի որ Իգուայինը ևս ցանկանում է հեռանալ Մադրիդից:

Հավելենք, որ Իգուայինի աշխատավարձը «Ռեալում» կազմում է շաբաթական 130 հազար ֆունտ: Հաշվի առնելով «Արսենալի» ֆինանսական վերջին հաջողությունները, այս աշխատավարձի չափը չի կարող խնդիր լինել լոնդոնցիների համար:

Հետաքրքիր փաստեր