Եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը մարզումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով համալրեց «Չելսիի» հիվանդանոցում գտնվող ֆուտբոլիստների երկար ցուցակը։
Ըստ The Guardian-ի՝ «Չելսին» չի մանրամասնել Մուդրիկի վնասվածքի բնույթը: Բարեբախտաբար, Միխայիլը երկար ժամանակ չի մնա հիվանդանոցում։
«Նա վաղը հասանելի չի լինի: Մենք հուսով ենք, որ նրան կօգնենք խաղալ այն մակարդակով, որով նա կարող է խաղալ: Դա այնքան էլ մեծ խնդիր չէ: Մենք պետք է սպասենք մեկ շաբաթ կամ միգուցե մի քանի օր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Ուրբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Լուտոնի» դեմ խաղից առաջ:
Հունվարին «Շախտյորից» 86,7 միլիոն ֆունտով տեղափոխված, Մուդրիկը դեռ պետք է իրեն դրսևորի նոր մրցաշրջանում: 22 ամյա ուկրաինացին փոխարինման է դուրս եկել «Չելսիի» առաջին երկու հանդիպումներում։
«Չելսիի» հիվանդանոցում կան նաև ութ այլ խաղացողներ, այդ թվում՝ Ռիս Ջեյմսը, Քրիստոֆեր Նկունկուն և Քարնի Չուկվուեմեկան, ովքեր վնասվածքներ են ստացել մրցաշրջանի մեկնարկից հետո: