«Նյուքասլի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն հայտնել է, որ արդեն հարմարվել է Անգլիայում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ հղում անելով L’Equipe-ին:
-«Թուլուզը» լավ թիմ է` վերպետ խաղացողներով, սակայն մենք երբեմն բախվում էինք դժվարությունների հարձակման գծում:
Անգլիական ֆուտբոլը բառացիորեն ստեղծված է ինձ համար: Կարծում էի, որ որոշ ժամանակ կպահանջվեր, մինչև ես կհարմարվեի: Ընդհանրապես գիտեմ, որ հաճախ կհայտնվեմ հարվածային դիրքում, ինչպես անցած հանգստյան օրերին:
Հենց այդպես էլ եղել է Ֆրանսիայի ազգային հավաքականում, որտեղ ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Սկզբում որոշեցի ռիսկի չդիմել: Պահում էի գնդակը կամ փոխանցում կատարում: Բայց եթե հիմա կա հարձակվելու հնարավորություն, ապա ես դա կանեմ,- հայտնել է Սիսոկոն: