«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարրեն Ֆլետչեր բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ֆուտբոլիստը հաստ աղիքի խրոնիկական հիվանդությունը բուժելու համար ենթարկվել է վիրահատության:
Ֆլետչերը վերջին անգամ մեկնարկային կազմում է եղել դեկտեմբերի 1-ին՝ «Ռեդինգի» հետ խաղում, որից հետո երկու անգամ դուրս է եկել փոխարինման: Ակնհայտ է, որ պատճառը առողջական խնդիրներն էին, քանի որ մրցաշրջանի սկզբում Սէր Ալեքսը վստահում էր նրան:
Առողջական այդ խնդիրները ֆուտբոլիստին անհանգստացրել են դեռ 2011թ-ին, երբ նա անգամ հայտնեց կարիերան ավարտելու մասին: Սակայն սնման ճիշտ ռեժիմի շնորհիվ նա կարողացավ շարունակել խաղալ:
-Ֆլետչերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ցանկանում ենք հայտնել, որ դա ծրագրված գործընթաց էր և ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 5 ամիս: Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ մրցաշրջանին, երբ Դարրենը նորից կմիանա մեզ,- հայտնում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը: