«Չելսին» պաշտոնապես հաստատել է իր լեգենդ Ֆրենկ Լեմպարդի վերադարձը որպես գլխավոր մարզիչ, մրցաշրջանի մնացած հատվածի համար:
Որպես «Չելսիի» կիսապաշտպան Լեմպարդը նվաճեց Պրեմիեր լիգայի երեք տիտղոս, ինչպես նաև «կապույտների» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան:
Բացի այդ, Լեմպարդը ղեկավարեց «Չելսին» մեկուկես մրցաշրջան, մինչև 2021 թվականի հունվարին հեռացվելը։
«Չելսին» հուսով է, որ 44 ամյա անգլիացին կօգնի թիմին ուրախացնել բոլորից մրցաշրջանի վերջնամասում։ «Ազնվականները» այլևս իրական հնարավորություններ չունեն հայտնվելու Պրեմիեր լիգայի թոփ-4-ում, բայց դեռևս խաղում են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:
«Մենք ուրախ ենք ողջունել Ֆրանկի վերադարձը Սթեմֆորդ Բրիջ: Ֆրենկը Պրեմիեր լիգայի փառքի սրահի և ակումբի լեգենդ է: Մինչ մենք շարունակում ենք մշտական գլխավոր մարզչի փնտրտուքները, մենք ցանկանում ենք ապահովել ակումբի և մեր երկրպագուների հստակ տեսակետը: Մենք ցանկանում ենք մեզ հաջողության հասնելու լավագույն հնարավորությունները, և Ֆրենկն ունի բոլոր հատկանիշներն ու որակները, որպեսզի մեզ հասցնի վերջնագծին»:
«Շաբաթ օրը մենք կարևոր հանդիպում կունենանք «Վուլվերհեմպտոնի» հետ, իսկ հետո մեր ուշադրությունը կդարձնենք հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վրա: Մենք բոլորս կաջակցենք Ֆրենկին մեր մնացած բոլոր հանդիպումների լավագույն արդյունքի համար»,- ասվում է «Չելսիի» սեփականատերերի հայտարարության մեջ։