• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանն ավարտված է Ֆաբիո Բորինիի համար

Ֆաբիո Բորինի«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին ամենայն հավանականությամբ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Կասկածներ կան, որ նա դուրս է գցել ուսը:

21-ամյա իտալացին այս վնասվածքն ստացել է կիրակի օրը կայացած «Սուոնսիի» դեմ խաղի ժամանակ, որում մերսիսայդյան ակումբը հաղթեց 5:0 հաշվով:

Բորինին դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսին, սակայն ընդամենը 8 րոպե անց վնասվածք ստացավ՝ բախվելով մրցակցի պաշտպան Կայլ Բարթլիին: Ֆաբիոն անմիջապես հեռացավ դաշտից՝ թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով խաղի վերջնամասում: Տանտերերն արդեն կատարել էին երեք փոփոխությունները:

Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնեց, որ իտալացին հավանաբար արդեն դաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում:

-Կարծում եմ՝ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ֆաբիոյի բախտը չբերեց, քանի որ նախկինում արդեն նման վնասվածք ստացել էր, իհարկե, մյուս ուսի: Սա նման է նախկին վնասվածքին, սակայն այժմ դեռ վաղ է վերջնական ախտորոշում տալու համար: Սա մեծ վիշտ է:

Նա դաշտ դուրս եկավ վերջին 15 րոպեներին և հիանալի էր շարժվում: Նա շատ էր աշխատում, և փորձելով ընդհատել հարձակվողի փոխանցումը՝ վնասվածք ստացավ,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports