«Օսերի» հարձակվող Յայա Սանոգոն հաստատել է, որ համաձայնել է տեղափոխվել «Արսենալ» և շուտով կմեկնի «Էմիրեյթս»:
20-ամյա ֆրանսիացու խոսքերով, ով հիմա մասնակցում է աշխարհի երիտասարդական առաջնությանը, իրեն ուշադիր հետևում էր «զինագործների» գործակալ Ժիլ Գրիմանդին: Հետո Սանոգոյին սպասում էր մարզիչ Արսեն Վենգերի հետ հանդիպումը:
-Ժիլը ժամանել էր, որպեսզի հետևեր «Օսերում» իմ ելույթներին, իսկ հետո հրավիրեց Փարիզի հյուրանոցներից մեկը, որտեղ ես հանդիպեցի Արսեն Վենգերին:
Ես շատ տպավորված էի, որ նա այդքան երկար ճանապարհ էր կտրել ինձ համար: Նա ասաց, որ ես անպայման իմ հնարավորությունը կունենամ «Արսենալում»:
Նա նաև ասաց, որ հետևել է իմ խաղին մի քանի տարի շարունակ: Նրա այցը վերջնականապես ինձ համոզեց տեղափոխվել «Արսենալ»,- Սանոգոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հավելենք, որ երկու տարի առաջ Յայան կարող էր հեռանալ ֆուտբոլից ոտքի կրկնակի կոտրվածքի պատճառով: Ինչպես ինքն է խոստովանում, այն ժամանակ նա անգամ մտածում էր փոստատարի աշխատանք կատարելու մասին: