• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրեն պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն անձամբ հաստատել է ակումբից հեռանալու հավանականության մասին լուրերը:

Օրեր առաջ ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնեց, որ «քաղաքայինների» ղեկավարները չեն հարգում Յայային, ով ամռանը կարող է փոխել ակումբը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո Տուրեն թվիթերյան իր էջի միջոցով հերքեց այն, սակայն հետո հաստատեց, որ իր գործակալի խոսքերը ճշմարիտ են եղել:

-Այն ամենը, ինչ ասել է Դմիտրին, ճիշտ է: Նա խոսել է իմ անունից: Աշխարհի առաջնությունից հետո ես կպարզաբանեմ: Հնարավո՞ր է, որ ես տեղափոխվեմ այլ ակում: Այո, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Երբեք չես իմանա,- թվիթերյան իր էջում գրել է իվուարցի կիսապաշտպանը:

Ավելացնենք, որ անցած տարվա ապրիլին Տուրեն 4 տարով երկարաձգել էր պայմանագիրը «Սիթիի» հետ:

Հետաքրքիր փաստեր