Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլը» պաշտոնապես ավարտին է հասցրել ֆրանսիական «Էվիանի» և Կոտ դը Իվուարի հավաքականի հարձակվող Յանիկ Սագբոյի տրանսֆերը:
25-ամյա իվուարցին «վագրերի» հետ երկու տարվա պայմանագիր է ստորագերլ: Սագբոն Սթիվ Բրյուսի թիմին կմիանա շաբաթ օրը, որն ընկերական խաղ կանցկացնի «Բիրմինգհեմի» հետ:
Նախորդ մրցաշրջանում Սագբոն ֆրանսիական Լիգա 1-ում ընդամենը 6 գոլի հեղինակ դարձավ, սակայն «Հալլի» գլխավոր մարզիչը վստահ է, որ Յանիկը հաջող հանդես կգա Պրեմիեր Լիգայում: