Ինչպես հողորդում է The Telegraph պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը մերժել է Կոսովոյի հավաքականի պատմության մեջ առաջին խաղին մասնակցելու հրավերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ընդամենը վերջերս է ՖԻՖԱ-ն Կոսովոյին անկախ ֆեդերացիայի կարգավիճակ տվել: Այժմ այդ բալկանյան փոքր պետությունը պատրաստվում է իր առաջին ընկերական խաղն անցկացնել՝ մարտի սկզբին Հայիթիի ազգային ընտրանու հետ:
Այդ խաղին մասնակցությունը ոչնչով չէր ազդի Ադնանի ընտրության վրա, քանի որ խաղն ընկերական բնույթ ունի և հնարավոր կլիներ հետո փոխել հավաքականը: Սակայն Ադնանը մերժել է Կոսովոյի հրավերը՝ ինչպես որ արդեն մերժել էր Ալբանիայի և Բելգիայի հավաքականների հրավերները:
Հաղորդվում է, որ 19-ամյա Յանուզայն իր ապագան կապում է Անգլիայի ազգային հավաքականի հետ: