«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը մեկնել է Իսպանիա, որպեսզի, վերջապես, ավարտին հասցնի «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը:
Ողջ հունիսի ըթացքում «կարմիրները» Մորենոյին գնելու անհաջող փորձեր կատարեցին: Սակայն այժմ, երբ Լուիս Սուարեսին «Բարսելոնային» վաճառելու շնորհիվ «կարմիրների» բյուջեն ավելացավ 75 մլն ֆունտով, նրանք պատրաստ են բարելավել Մորենոյի համար արված իրենց առաջարկը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Իսպանիայում Էյրը կհանդիպի «Սևիլյայի» իր գործընկերների և Մորենոյի ներկայացուցչի հետ: «Լիվերպուլը» պատրաստվում է իսպանացու համար 18 մլն ֆունտ առաջարկել՝ գրեթե երկու անգամ ավել, քան նրանք պատրաստ էին Ալբերտոյի համար վճարել հունիսին: