Պաշտպան Յան Մատսենը նոր պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ և վարձավճարով տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։
Մատսենը «Չելսիի» համակարգում է 2018 թվականից՝ նախկինում վարձավճարով հանդես գալով «Չարլթոնում», «Քովենտրիում» և «Բերնլիում»:
Օգոստոսին մերժելով վերադարձը «Բերնլի», որտեղ նա անցկացրել է նախորդ մրցաշրջանը վարձավճարով, Մատսենը մնաց «Չելսիում», բայց դրանից հետո ընդամենը երեք անգամ կարողացավ հայտնվել ակումբի մեկնարակային կազմում:
Ավելի հաճախ խաղալու ցանկությունը Մատսենին մղում էր Դորտմունդ տեղափոխվել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն մինչ այդ 21 ամյա հոլանդացին նոր պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ՝ մինչև 2026 թվականը։
Ինչպես նշում է Evening Standard-ը, Մատսենի նոր պայմանագիրը պարունակում է գնման կետ, և Դորտմունդի «Բորուսիայում» վարձավճարը կօգնի «Չելսիին» վերականգնել խաղացողի տրանսֆերային արժեքը, ում համար «Բերնլին» պատրաստ էր վճարել 31,5 միլիոն ֆունտ: