«Տոտտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը «Սուոնսիի» դեմ տարած 1:0 հաշով հաղթանակից հետո հայտնել է, որ թիմը առանց Բեյլի էլ է շատ ուժեղ:
-Հնարավոր է մենք այնքան էլ լավ չգործեցինք եզրերում, սակայն Դեմփսիին հաջողվեց շատ լավ փոխարինել Բեյլին: Իհարկե, Գարեթը բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն մենք կարող ենք լավ խաղալ նաև առանց նրա:
Մենք ուժեղ թիմ ունենք: Ցավոք շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Անգամ նրանց բացակայության պայմաններում մենք կարողանում ենք լավ խաղալ: Իսկ երբ նրանք վերադառնան, «Տոտտենհեմը» ավելի ուժեղ կդառնա,- ասել է Յանը: