Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մոնակոյի» հետ և արդեն բուժզննում է անցել իր նոր ակումբում:
Աղբյուրի հաղորդմամբ, 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի բանակցությունները վարել է ֆրանսիական ակումբի գլխավոր տնօրեն Վադիմ Վասիլևը:
Հիշեցնենք, որ Կաբայեն «Նյուքասլ» տեղափոխվեց 2011թ-ի ամռանը: Այդ պահից Յոհանը մասնակցել է 73 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ: