«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակնարկել է, որ այս ամռանը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից:
Վերջին ժամանակներս ֆուտբոլիստի անունը կապում են «ՊՍԺ»-ի հետ, սակայն անձամբ Կաբայեն ցանկանում է մնալ անգլիական Պրեմիեր Լիգայում:
-Այս պահին, այո, ակնկալում եմ մնալ «Նյուքասլում»: Առջևում դեռ մեկ հանդիպում կա, և մենք պետք է լավ հանդես գանք արձակուրդներից առաջ: Ինչ վերաբերվում է իմ հնարավոր տրանսֆերին, ապա ես ունեմ գործակալներ, ովքեր զբաղվում են այդ գործերով:
«ՊՍԺ»-ն մեծ ակումբ է հիանալի հեռանկարներով: Սակայն վերջին երկու տարիներին ես հանդես եմ գալիս Պրեմիեր Լիգայում: Այստեղ ինձ լավ եմ զգում: Ուրախ կլինեի երկարաձգել Անգլիայում մնալս,- հայտնել է Յոհանը: ESPN