«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն հայտնել է, որ ուշադրություն չի դարձնում իր ապագայի մասին լուրերին և կենտրոնացած է միայն «կաչաղակների»՝ Պրեմիեր Լիգայում տեղը պահելու վրա:
Անցած մրցաշրջանում «Նյուքասլը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, սակայն այս տարի թիմը պայքարում է Պրեմիեր Լիգայում մնալու համար:
Լուրեր են պտտվում, որ այս ամռանը «կաչաղակները» կբաժանվեն Կաբայեից, որի ծառայություններով հետաքրքրվում են մեծ ակումբներ: Մինչդեռ Յոհանն այս պահին այդ մասին չի մտածում:
-Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ և այժմ մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես մնալ Պրեմիեր Լիգայում: Առջևում երկու գավաթային եզրափակիչ կա, իսկ արձակուրդ հետո է լինելու: Ես «Նյուքասլում» եմ և չեմ ցանկանում մտածել ապագայի մասին, երբ մենք դեռ երկու հանդիպում ունենք:
Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այս ակումբում և այս երկրպագուների համար: Մենք բոլորս սխալներ ենք գործել մրցաշրջանի մեկնարկին: Այդ իսկ պատճառով մենք այժմ պայքարում ենք այստեղ մնալու համար: Սակայն դա խնդիր չէ, քանի որ մենք սովորեցինք այդ սխալների վրա,- հայտնել է Կաբայեն: The Evening Chronicle