• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յոհան Կաբայե. «Յայա Տուրեն լավագույնն է Պրեմիեր Լիգայում»

Յայա Տուրե«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեն լավագույնն է Պրեմիեր Լիգայում:

Արդեն այս շաբաթ օրը «կաչաղակները» հյուրընկալվելու են «Սիթիին»:

-Ամեն անգամ լավագույն զգացմունքներն ենք ունենում, երբ մենք խաղում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ: Երեքշաբթի օրը Իսպանիայի ազգային հավաքականն էր, իսկ շաբաթ օրը կլինի Յայա Տուրեն: Նա լավագույնն է Պրեմիեր Լիգայում:

Տուրեն լավագույնն է, որովհետև կարող է խաղալ և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Նա կիսապաշտպան է առանց թույլ կողմերի և արժանի է լինել այնտեղ, որտեղ հիմա գտնվում է:

Սերխիո Ագուերոն, Դավիդ Սիլվան, Կարլոս Տևեսը և մյուսները ֆանտաստիկ խաղացողներ են: Չեմ ցանկանում ասել, որ նրանց աստղերն այնքան վառ չեն, ինչքան որ Յայա Տուրեինը: Սակայն երբ Յայան չի խաղում, նրանք պարտվում են:

Շաբաթ օրը լրիվ այլ է լինելու: Մենք պետք է շատ-շատ մեծ աշխատանք կատարենք, որպեսզի կանգնեցնենք «Սիթիին»,- հայտնել է Կաբայեն: The Sun