«Արսենալի» կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Հանովերում», հայտնել է, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել Բունդեսլիգայում:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Ջուրուն իր դիրքի համար չորրորդ խաղացողն էր «Արսենալում»: Նա մրցակցությունում զիջում էր Պեր Մերտեզակերին, Թոմաս Վերմալենին և Լորան Կոսելնիին: Հենց դա էր պատճառը, որ Ջուրուն ցանկացավ տեղափոխվել այլ ակումբ:
Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո էլ մնալ Գերմանիայում:
-«Արսենալը» չցանկացավ վաճառել իմ տրանսֆերը, սակայն այժմ դա ինձ չի հետաքրքրում: Ամենակարևորը հիմա այն է, որ ես շարունակեմ լավ խաղալ, որպեսզի «Հանովերը» գնի իմ տրանսֆերը,- ասել է Ջուրուն: ESPN