• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» բանակցություններ է վարում Ֆրիմպոնգին ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին ձեռք բերելու համար:

Չնայած Աարոն Վան-Բիսակայի զգալի առաջընթացին մրցաշրջանի երկրորդ կեսում, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը դեռ ցանկանում է ուժեղացնել աջ եզրը:

Իսկ «կարմիր սատանաների» թիրախը Ֆրիմպոնգն է, ով այս մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ նոր գույներով է իրեն բացահայտել եզրային պաշտպանի դիրքում՝ խփելով ութ գոլ և կատարելով ինը գոլային փոխանցում:

«Յունայթեդն» արդեն կապ է հաստատել 21 ամյա հոլանդացու գործակալ Ջեֆրի Լեմերտի հետ, հայտնում է Sky Sport Germany-ն, և բանակցությունների առաջին փուլն անցել է «շատ դրական»:

Ֆրիմպոնգը, ով իր կարիերայի սկզբում հանդես է  եկել «Մանչեսթեր Սիթիում» և «Սելտիկում», բաց է Լևերկուզենի «Բայերից» տեղափոխվելու մտքի առաջ, որի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը:

Թեմատիկ նորություններ