«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում իր եզրային հարձակվող Ֆակունդո Պելիստրիի հետ նոր պայմանագրի շուրջ:
21 տարեկանում Պելիստրին ընդամենը 10 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում, սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը Ֆակունդոյի տաղանդի մեծ երկրպագու է:
Այդ պատճառով Տեն Հագը բաց չթողեց Պելիստրիին հունվարին, երբ Ա Սերիայի և Լա Լիգայի ակումբները առաջարկներ արեցին ուրուգվայցի ֆուտբոլիստի համար:
Պելիստրիի ապագա հեռանկարները «Յունայթեդի» առաջին թիմում կախված են նրանից, թե ինչպես Ֆակունդոն կդրսևորի իրեն թիմի առաջիկա շրջագայության ժամանակ Միացյալ Նահանգներում:
Նույնիսկ եթե Պելիստրիին վիճակված է վարձավճարով գնալ 2023/24 մրցաշրջանում, «Յունայթեդը» ցանկանում է, որ Ֆակունդոն նոր պայմանագիր ստորագրի, և բանակցությունները շարունակվում են, հայտնում է Manchester Evening News-ը: