Լիսաբոնի «Սպորտինգը» պաշտոնապես հայտնել է Մարկոս Ռոխոյին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու մասին: Հակառակ ուղղությամբ վարձավճարով տեղափոխվեց պորտուգալացի վինգեր Լուիշ Նանին:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ արգենտինացի պաշտպանը հայտնեց, որ ուրախ է միանալ այնպիսի ակումբի, ինչպիսին «Յունայթեդն» է: Երեքշաբթի երեկոյան «Սպորտինգը» պաշտոնապես հաստատել է գործարքը:
«Յունայթեդի» հետ պայմանավորվածությամբ, լիսաբոնյան ակումբը մեկ տարով ստացավ Նանիին: 2007թ-ին «կարմիր սատանաները» պորտուգալացուն 25.5 մլն ֆունտով գնեցին հենց «Սպորտինգից»:
Ավելացնենք, որ Ռոխոն այժմ գտնվում է Մանչեսթերում, որտեղ բուժզննում կանցնի և կստորագրի անձնական պայմանագիրը: Նրա տրանսֆերը գնահատվում է 16 մլն ֆունտ: