«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը որոշել է հունվարին թիմի վինգեր Վիլֆրիդ Զախային կրկին վարձավճարով ուղարկել այլ ակումբ:
Ինչպես հաղորդում է Daily Telegraph պարբերականը, Մոյեսը որոշել է միանգամից չազատվել ֆուտբոլիստից և հնարավորություն տալ, որպեսզի երիտասարդ անգլիացին սովորի փորձառու խաղընկերներից:
Սպասվում է, որ Զախան տեղ չի ունենա թիմի հիմնական կազմում, քանի որ Մոյեսը մտադիր է երկրորդ հնարավորությունը տալ Լուիշ Նանիին:
Կարելի է ենթադրել, որ Զախային վարձավճարով ուղարկելու դեպքում դա կլինի իր նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը», որը նոր մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր Լիգայում: Սակայն աղբյուրի հաղորդմամբ, Մոյեսն այլ տարբերակի կողմնակից է: