«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է այս ամառ վաճառել չորս պաշտպանների, այդ թվում՝ ավագ Հարի Մագուայռին:
Մագուայռն այս մրցաշրջանում չի համարվում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, բայց մրցաշրջանի վերջնամասում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ստիպված է վստահել Հարիին, քանի որ Լիսանդրո Մարտինեսը և Ռաֆայել Վարանը վնասվածքներ ունեն:
«Յունայթեդը» պլանավորել է ազատվել ոչ միայն Մագուայռից, այլև Էրիկ Բայիից, Ալեքս Տելեսից և Բրենդոն Ուիլյամսից, հայտնում է Manchester Evening News-ը:
Բային այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», որը պետք է գնի Էրիկին 6 մլն եվրոյով (5,3 մլն ֆունտ), եթե նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, և եթե 29 ամյա կոտդիվուարցին որոշակի քանակությամբ հանդիպումներ անցկացնի:
Հատուկ ուշադրության է արժանի պաշտպանության աջ եզրում ստեղծված իրավիճակը։ Տեն Հագը «Բայերի» ֆուտբոլիստ Ժերեմի Ֆրիմպոնգի մեծ երկրպագուն է և արդեն բանակցություններ է վարում «Բայերի» հետ:
Միևնույն ժամանակ, Տեն Հագը չի շտապում բաժանվել Աարոն Վան-Բիսակայից, ով զգալիորեն առաջադիմել է մրցաշրջանի երկրորդ կեսում, հատկապես, որ Դիոգո Դալոտը դեռ չի երկարաձգել հաջորդ տարի ավարտվող պայմանագիրը։