«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Մարկինոսի գործակալը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբների թվում է, որոնք ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր բրազիլիացուն:
Նախորդ օրը Corriere dello Sport պարբերականը հայտնեց, որ «Ռոման» 19-ամյա ֆուտբոլիստի համար 35 մլն եվրոյի (30.4 մլն ֆունտ) առաջարկ է ստացել «ՊՍԺ»-ից:
Սակայն, ինչպես հայտնի է դառնում, իտալական ակումբն առաջարկներ ունի նաև «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:
-«Ռոման» ասել է մեզ, որ վաճառքի հավանական տարբերակ կա, և մենք կընդունենք նրանց որոշումը: Առաջարկներ կան «ՊՍԺ»-ից, «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից»: Ակումբն այս առաջարկներից մեկը կընդունի,- Sky Italia-ին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ռոբերտո Կալենդան: