«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է «Կրիստալ Փելեսի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսին դարձնել սէր Ջիմ Ռեթքլիֆի դարաշրջանում իր առաջին ձեռքբերումներից մեկը:
«Յունայթեդի» 25% բաժնետոմսերի գնման վերաբերյալ Ռեթքլիֆի գործարքը դեռ սպասում է Պրեմիեր լիգայի կողմից հաստատման, սակայն Ineos ընկերության հիմնադիրը արդեն սկսել է աշխատել «կարմիր սատանաների» հետ:
Սէր Դեյվ Բրեյլսֆորդը՝ Ռեթքլիֆի աջ ձեռքը, ներկա է եղել «Յունայթեդի» վերջին երկու հանդիպումներին, իսկ մեկ օր առաջ ինքը՝ Սէր Ջիմը, այցելել է Օլդ Թրաֆորդում գտնվող ակումբի գրասենյակ։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ Օլիսին, ապա այդ տրանսֆերը բացառված է հունվարին, սակայն «Յունայթեդը» կփորձի պայմանագիր կնքել Մայքլի հետ մրցաշրջանի ավարտից հետո, երբ «սատանաները» նախատեսում են զգալիորեն թարմացնել իրենց կազմը:
Օլիսը անցյալ տարվա օգոստոսին կնքեց նոր պայմանագիր՝ շաբաթական 100,000 ֆունտ ստերլինգ աշխատավարձով՝ ազատման կետով, որը կարող է ակտիվացվել հաջորդ ամառվանից:
22 ամյա անգլիական ծագումով ֆրանսիացու ազատման կետի արժեքի մասին հստակ տեղեկություներ չկան, սակայն այն զգալիորեն ավելին է, քան 35 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նոյեմբերին «Փելեսի» հիվանդանոցից վերադառնալուց հետո Օլիսը Պրեմիեր լիգայի յոթ հանդիպումներում, որտեղ հայտնվել է մեկնարկային կազմում, դարձել է հինգ գոլի հեղինակ: