«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հետաքրքրված է «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի ծառայություններով:
Չցանկանալով սպասել «Մանչեսթեր Սիթիում» իր հնարավորությանը, Լավիան անցած ամառ միացավ «Սաութհեմպտոնին», որտեղ գտավ իր ուզած կանոնավոր խաղային պրակտիկան:
29 ամյա բելգիացին «սրբերի» կազմում 29 հանդիպում է անցկացրել և իր խաղով կարողացել է գրավել մի շարք մեծ ակումբների ուշադրությունը, որոնցից մեկը «Յունայթեդն» է:
Ինչպես նշում է The Independent-ը, Տեն Հագը Լավիայի խաղի մեծ երկրպագու է, և Ռոմեոյին համարում է Կազեմիրոյի իրավահաջորդ։
Նշենք, որ «Սիթին» Լավիայի հետգնման տարբերակ ունի, և եթե «քաղաքացիները» չօգտվեն այդ հնարավորությունից, նրանք կկարողանան 20 տոկոս ստանալ խաղացողի վաճառքից: