«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին նոր փորձ անել «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին գնելու համար: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնելու անհաջող փորձ կատարեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Կարծես թե «Ռեալը» պատրաստ էր իր պաշտպանին զիջել «Յունայթեդին», սակայն գործարքը ձախողվեց վերջին պահին, երբ մադրիդցիները չկարողացան Ֆաբիոյին փոխարինող գտնել:
Հաղորդվում է, որ Մոյեսը գոհ չէ իր թիմի պաշտպանության ձախ եզրից, որտեղ հանդես է գալիս հիմնականում Պատրիս Էվրան: Այդ պատճառով էլ Մոյեսը հունվարին կվերադառնա Կոենտրայի տրանսֆերին: