Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Չելսիի» առաջարկը հարձակվող Ուեյն Ռունիին գնելու վերաբերյալ:
Օրերս նույն աղբյուրը հայտնեց, որ Ռունին բարկացած է և անհանգիստ «Յունայթեդում» իր կարգավիրճակի պատճառով: Իսկ հիմա պարզ է դարձել, որ «Չելսին» առաջարկություն է կատարել 27-ամյա անգլիացուն ձեռք բերելու համար:
Իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ասաց, որ Ռունին չի վաճառվում: Իր մարզչի խոսքերն ակումբն ապացուցեց` մերժելով «Չելսիի» առաջարկը:
Լուրերի համաձայն, «Չելսին» առաջարկել է 10 մլն ֆունտ գումարած Դավիդ Լուիսին կամ Խուան Մատային ընտրելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Ուեյնը ներկա պահին ամբողջ թիմի հետ չէ, քանի որ վերականգնվում է ծնկի հատվածում ստացած վնասվածքից հետո: