«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել իր տեխնիկական հովանավոր Adidas-ի հետ՝ ակումբի համար առավել շահավետ պայմաններով։
23 տարվա ընդմիջումից հետո՝ «Յունայթեդը» և Adidas-ը վերսկսել են իրենց համագործակցությունը 2015/16 մրցաշրջանից:
Այնուհետև «կարմիր սատանաները» և մարզահագուստ արտադրող ընկերությունը կնքեցին 10 տարվա պայմանագիր, ըստ որի ակումբը հովանավորից ստանում է տարեկան 75 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այսօր Նյու Յորքի ֆոնդային բորսայի միջոցով տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Յունայթեդի» և Adidas-ի նոր 10 ամյա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2035 թվականի հունիսը:
Ընդ որում, նոր պայմանագրի արժեքը 900 մլն ֆունտ է։ «Յունայթեդը» գլխավոր հովանավորից կստանա տարեկան ոչ թե 75, այլ 90 մլն ֆունտ, և սա Պրեմիեր լիգայի պատմության մեջ իր տեսակի մեջ ամենամեծ գործարքն է։