«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 30 մլն ֆունտ արժողությամբ նոր պայմանագիր առաջարկել իր դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Այս շաբաթ Դե Խեան հնարավորություն ստացավ Իսպանիայի ազգային հավաքականում փոխարինել Իկեր Կասիլյասին: Այժմ խոսվում է, որ «Ռեալն» է ցանկանում իր թիմում կատարել այդ փոփոխությունը:
«Յունայթեդի» ղեկավարները տեղյակ են «Ռեալի» այդ հետաքրքրության մասին, և պատրաստվում են 5 տարվա պայմանագիր առաջարկել Դավիդին: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Դե Խեայի ներկայիս պայմանագիրը կլրանա 2016թ-ին, սակայն «կարմիր սատանաները» ցանկանում են ավելի երկար օգտվել 23-ամյա իսպանացու ծառայություններից, ով փայլուն խաղ անցկացրեց Պրեմիեր Լիգայի վերջին տուրում՝ իր թիմին օգնելով հաղթել «Էվերթոնին»: