• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» նոր պայմանագրեր է քննարկում միանգամից չորս խաղացողների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը նոր պայմանագրեր է քննարկում պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆի, Աարոն Վան-Բիսակայի, կիսապաշտպան Հանիբալ Մեչբրիի և հարձակվող Անտոնի Մարսյալի հետ։

Նշված բոլոր չորս խաղացողների պայմանագրերն էլ ավարտվում են մոտ մեկ տարուց: Սակայն նրանց բոլորի պայմանագրերում կա կետ, որով «Յունայթեդը» կարող է 12 ամսով երկարաձգել իրենց համագործակցությունը։

Հետևաբար, այս պահին «Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է, թե արդյոք 29 ամյա Լինդելոֆը, 26 ամյա Վան-Բիսականը, 20 ամյա Մեչբրին և 28 ամյա Մարսյալը ապագա ունեն ակումբում:

«Մենք քննարկում ենք այդ հարցը, և երբ նորություններ ունենանք, կհայտարարենք դրա մասին: Մենք նաև պետք է վերջնական որոշում կայացնենք Ռեգիլիոնի տեղափոխության վերաբերյալ, բայց «Տոտտենհեմը» նույնպես ներգրավված է», – Տեն Հեգի խոսքերն է մեջբերում The Atletic-ը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ Սերխիո Ռեգիլիոնին, նա «Յունայթեդում» խաղում է «Տոտտենհեմից» վարձավճարով, և այս պայմանագիրը կարող է խզվել հունվարի սկզբին՝ այս կամ այն ​​ակումբի նախաձեռնությամբ։

Հետաքրքիր փաստեր