«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հաջողվել է համաձայնության գալ «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի տեղափոխության հարցում: Գործարքը գնահատվում է 37 մլն ֆունտ:
«Կարմիր սատանաների» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի այն բանից հետո, երբ Խուանը բուժզննում անցնի և համաձայնեցնի անձնական պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը իր մամլո ասուլիս ժամանակ Ժոզե Մոուրինյոն հայտնեց, որ իրենք ընդունել են «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: «Ազնվականների» գլխավոր մարզիչը նաև հայտնեց, որ Մատան տվել է իր համաձայնությունը:
Ավելացնենք, որ Մատան, ով վերջին երկու մրցաշրջանների ընթացքում ճանաչվել է «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստ, Մոուրինյոյի գալուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում: