«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է 105 միլիոն ֆունտ առաջարկել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի համար:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար այս ամառ կարևոր է հարձակվողի ձեռք բերումը:
«Տոտտենհեմ Հոտսպուրի» հարձակվող Հարի Քեյնին և «Նապոլիի» Վիկտոր Օսիմենին հիմնականում կապում են «կարմիր սատանաների» շարքերը համալրելու հետ, սակայն Bild-ն պնդում է, որ Տեն Հագը նաև իր ռադարում ունի Կոլո Մուանիին:
Ավելին, ըստ գերմանական հրատարակության, «Յունայթեդը» պատրաստ է ռեկորդային 105 մլն ֆունտ ծախսել իրենց ակումբի համար՝ հրավիրելու 24 ամյա ֆրանսիացուն, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն։
Հարկ է նշել, որ Կոլո Մուանին միայն անցած ամառ է տեղափոխվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Ռանդալը դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։