«Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցրել հույսերը` ձեռք բերելու «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին և պատրաստվում է վերադառնալ իր երրորդ առաջարկությամբ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ն իր բացառիկ հոդվածում:
Ավելի վաղ հուլիսին «կարմիր սատանաներն» արդեն երկու մերժում ստացել են` առաջարկելով 26 մլն և 30 մլն ֆունտ: «Յունայթեդը» մտադիր չէ կանգ առնել և պատրաստ է ակումբի համար ռեկորդային գումար առաջարկել Ֆաբրեգասի համար: Ենթադրվում է, որ նոր առաջարկը կլինի 35 մլն ֆունտ:
Ֆաբրեգասը հրապարակայնորեն որևէ մեկնաբանություն չի տվել իր ապագայի վերաբերյալ, սակայն «Յունայթեդում» վստահ են, որ Ֆաբրեգասը պատրաստ է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուն:
«Բարսելոնայի» երկրպագուները դժվար թե հավանություն տան Ֆաբրեգասի վաճառքին, սակայն տրանսֆերի արժեքը կարող է բավական հարգելի պատճառ լինել, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ կատալոնացիները ձեռք բերեցին Ֆաբրեգասին 25 մլն ֆունտով, և հիմա նրանք արագ գումար աշխատելու լավ հնարավորություն ունեն: