«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հնարավոր է կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ, «մանկունյանցիները» մտադիր են վաճառել Անդերս Լինդեգորին, որպեսզի տեղ ազատեն Բեգովիչի համար:
Ավելի վաղ մամուլը հայտնում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բեգովիչն անցկացրել է 26 հանդիպում: