Ինչպես հայտնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» «Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի և Լուկա Մոդրիչի տրանսֆերների համար հարցում է արել մադրիդյան ակումբին:
Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից երեք օր առաջ Դևիդ Մոյեսը շարունակում է թիմը ուժեղացնելու տարբերակներ փնտրել, սակայն այդ փորձերը ոչ մի արդյունք չեն տալիս: «Կարմիր սատանաներին» ստեղծագործ կիսապաշտպան է պետք:
Աղբյուրի հաղորդմամբ, ավելի հավանական է, որ «Յունայթեդը» կգնի Լուկա Մոդրիչին, ով «Տոտտենհեմից» տեղափոխվելով՝ ոչ այդքան հաջող մրցաշրջան անցկացրեց «Ռեալում», քան թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ով մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի սիրելի ֆուտբոլիստններից մեկն է: