«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Այաքսի» հետ վինգեր Անտոնիին ձեռք բերելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, երկու ակումբները պայմանավորվել են 86 մլն ֆունտ ստեռլինգի շուրջ: Անտոնին արդեն Անգլիայում է, նախօրեին բուժզննում էր անցել «Յունայթեդի» Քարինթոնի բազայում:
22-ամյա Անտոնին «Այաքսում» է հանդես գալիս 2020 թվականից՝ 134 խաղում դառնալով 31 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Անտոնին հրավիրված է նաև Բրազիլիայի հավաքական, որի համար նա անցկացրել է ինը հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Անտոնիի նվաճումները ներառում են երկու տիտղոս Էրդիվիզիայի և 2020 թվականի օլիմպիական ոսկե մեդալի համար:
Անտոնին պատրաստվում է դառնալ «կարմիր սատանաների» հինգերորդ ձեռքբերումն այս ամառ՝ Լիսանդրո Մարտինեսից, Տիրել Մալասիայից, Կազեմիրոյից և Քրիստիան Էրիկսենից հետո:
Սպասվում է, որ Անտոնին իր նորամուտը «Յունայթեդում» կանցկացնի «Արսենալի» դեմ կիրակի օրը: