• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» 50 միլիոն ֆունտ կպահանջի Մագուայրի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն ֆունտ է պահանջում իր թիմի ավագ Հարի Մագուայրի համար:

Այս ամառ «Յունայթեդը» արդեն ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտին, ինչպես նաև գրեթե կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել «Ինտերի» հետ դարպասապահ Անդրե Օնանայի հարցում։

Այս երկու գնումներով «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը գրեթե ամբողջությամբ կսպառի ամառվա իր տրանսֆերային բյուջեն, իսկ ևս մի քանիսը թույլ տալու համար «կարմիր սատանաները» ստիպված կլինեն վաճառել իրենց ֆուտբոլիստներին։

Իսկ Մագուայրն այն խաղացողներից է, ում Տեն Հագը պատրաստ է զոհաբերել իր տրանսֆերային բյուջեն համալրելու համար:

The Independent-ը պնդում է, որ «Յունայթեդը» ցանկանում է 50 միլիոն ֆունտ ստանալ Մագուայրի համար, սակայն Հարիով հետաքրքրված ակումբները պնդում են, որ գինը չափազանց բարձր է: Օրինակ, «Վեստ Հեմը» կարծում է, որ 30 ամյա պաշտպանի արժեքը 35 միլիոն ֆունտ է:

Բացի Մագուայերից, «Յունայթեդը» պատրաստ է բաժանվել նաև կիսապաշտպաններ Սկոտ Մակտոմինեյից, Ֆրեդից և հարձակվող Ջեյդոն Սանչոյից: